Եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժովովուրդը, ապա դրանք կճանաչի նաև միջազգային հանրությունը24 մայիսի 2010 - 12:31 AMT PanARMENIAN.Net - «Անկախ ընտրությունները, առաջին հերթին, պետք են մեզ: Դրանով մենք իրագործում ենք իշխանություն ձևավորելու Արցախի ժովովրդի սահմանադրական իրավունքը»,- հայտարարել է Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Աշոտ Ղուլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ի օգտին քվեարկողների թիվն ավելի քիչ չի լինի, քան 2005-ին: «2005-ին մեր օգտին քվեարկել է ընտրողների 37 տոկոսը: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրում նշված են մեր ապագա խորհրդարանական գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք հիմնականում վերաբերվում են քաղաքական համակարգին, տնտեսությանը, ինչպես նաև սոցիալական ոլորտին: Մենք նաև առաձին մշակել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ: Այնպես որ ապագայում շատ անելիք կա»,- ասել է Ղուլյանը: Նա նաև հայտարարեց, որ եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժողովուրդը, ինչը կասկած չի առաջացնում, ապա դրանք կհարգի նաև միջազգային հանրությունը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խորհրդարանը լավ հարթակ դառնա պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների քննարկման համար: Ինչ վերաբերում է նրան, թե ով կդառնա ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, կարծում եմ, այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է Աշոտ Ղուլյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |