24 մայիսի 2010 - 13:39 AMT
ՌԴ ԱԳՆ. Հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կախված չէ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից

Ռուսաստանն, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի Լեռնային Ղարաբաղում 2010թ. մայիսի 23-ին տեղի ունեցած մեկնաբանության մեջ:

«Կարող եմ հավելել, որ Մոսկվան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմերին ու սկզբունքներին: Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղն որպես անկախ պետություն: Մեր կարծիքով, նրա ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման բոլոր կողմերի միջև Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող քաղաքական բանակցությունների արդյունքում: Միևնույն ժամանակ, Մոսկվայում չեն համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԵԱՀԿ ՄԽ իր գործընկերների հետ միասին նա առաջիկայում ևս եռանդով կօգնի ադրբեջանցիներին ու հայերին որքան հնարավոր է արագ գտնել ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային լուծումը»,-ասվում է մեկնաբանության մեջ: