Երևանի Ազատության հրապարակում բացվել է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի24 մայիսի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Երևանում` Ազատության հրապարակում, մայիսի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է 500 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիի պաշտոնական բացումը: Երկրի ղեկավարի խոսքերով, կատարվել է շատ լավ աշխատանք բարձր չափանիշներին համապատասխան: Իր հերթին, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ քաղաքում ավտոկայանատեղերի շինարարությունը պետք է շարունակվի, քանի որ երեկոյան ժամերին քաղաքը ծանրաբեռնված է լինում: «Մոտ ժամանակները նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում Ազնավուրի և Սախարովի հրապարակներում, և լավ կլիներ, եթե նման ստորգետնյա շինություն կառուցվեր նաև Հանրապետության հրապարակում»,- ասել է նա: Ավտոկայանատեղերի արժեքի վերաբերյալ քաղաքապետն ասաց, որ վճարի վերջնական չափը դեռ որոշված չէ, բայց այն լինելու է 100-500 դրամի սահմաններում: Ավտոկայանատեղիի մուտքը և ելքը Թումանյան փողոցից է: Շինարարության արժեքը կազմել է մոտ 4 մլրդ դրամ: Մոտ ժամանակները Ծովակալ Իսակովի հրապարակի հարևանությամբ մեկնարկելու է հեծանվահրապարակի շինարարությունը: Հեծանվահրապարակում նախատեսվում է երկու մարզասրահների կառուցում 3200 տեղերով: Նախագծի արժեքը 5.9 մլրդ դրամ է: ՀՀ կառավարության 2008-ի օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվեց իտալական «RENCO S.p. A.» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, որի համաձայն պետք է կառուցվեր միջազգային չափանիշենրին համապատասխան ստորգետնյա ավտոկանգառ և հեծանվահրապարակ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |