24 մայիսի 2010 - 13:57 AMT
Վլադիմիր Հակոբյանը շախմատի Գրան պրիում զբաղեցնում է 13-րդ տեղը

Աստրախանում շարունակվում է շախմատի տղամարդկանց Գրան պրիի վերջին փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում է կրկնակի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը:

11-րդ տուրում Հակոբյանը խաղաց Պետեր Լեկոյի հետ (Հունգարիա), պարտիան ավարտվեց ոչ ոքի: Իսկ 12-րդ տուրում Հակոբյանը խաղաց Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ և մեկ հորիզոնականով բարելավեց իր դիրքը: Այժմ հայ շախմատիստը մրցաշարային աղյուսակում 5 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջին տեղը գրավում է Պավել Էլյանովն Ուկրաինայից 7,5 միավորով:

Վերջին` 13-րդ տուրում Հակոբյանը կհանդիպի Դմիտրի Յակովենկոյի հետ (Ռուսաստան), որը 6,5 միավորով եզրափակում է ուժեղագույնների եռյակը: