24 մայիսի 2010 - 14:50 AMT
Բրազիլացի կիթառահարները ելույթ կունենան Երևանում

Երևանում Բրազիլիայի դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացնում են «Մաոգանի» կիթառահարների քառյակի համերգը:

«Մաոգանին» անվանի բրազիլական խումբ է, որի կազմում 4 կիթառահար կա: Խմբի հայտնի ստեղծագործություններից է Lamento երգը, որը ձայնագրվել է անվանի երաժիշտ Սերժիո Մենդեսի հետ: