«Հայփոստը» համագործակցության մասին պայմանագիր է կնքել Ֆրանսիայի փոստային օպերատորի հետ

«Հայփոստը» համագործակցության մասին պայմանագիր է կնքել Ֆրանսիայի փոստային օպերատորի հետ

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ-ն և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն հայտարարում են Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ» ԷսԷյ-ի հետ համագործակցության պայմանագրի կնքման մասին, որն ուղղված է «Հայփոստ»-ի զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Հայփոստի» մամլո ծառայությունը, ծրագրով նախատեսվում է «Հայփոստը» դարձնել ժամանակակից, արդյունավետ և արդիական տեխնիկայով հագեցած փոստային օպերատոր, որը հնարավրություն կտա մատուցել առավել որակյալ փոստային և հարակից ծառայություններ:

Ֆրանսիական «Լա Փոստ» ԷսԷյ-ի փորձագետների խումբը շուտով կժամանի Հայաստան` նախաձեռնելու զարգացման ծրագրի մշակումը և Մաստեր Պլանը, որին կհաջորդի ծրագրի արագ և արդյունավետ ներդրումն ու իրականացումը:

«Հայփոստ» ՓԲԸ-ի, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ի և ֆրանսիական «Լա Փոստ» ԷսԷյ-ի միջև ներկայիս պայմանագրին կհաջորդեն լրացուցիչ պայմանագրեր, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն կողմերի նախատեսած գործառույթների և ծառայությունների բարեփոխման ծրագիրը և ավելի կխթանեն Հայփոստի և Լա Փոստի համագործակցությունը:

«Լա Փոստ» ԷսԷյ-ի աջակցությամբ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲԻՎԻ-ն մտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, որը կառաջարկի ժամանակակից փոստային և հարակից ծառայություններ ինչպես ՀՀ քաղաքացիներին այնպես էլ այլ երկրների անհատներին և ընկերություններին, ովքեր ընտանեկան, սոցիալական և տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---