ՀԿԵՈւ-ում մշակվում է նոր Հավաքական պայմանագիր 2010-2012թթ. համար

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում պատրաստվում է 2010-2012թթ. Հավաքական պայմանագրի նոր հրատարակությունը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Դրա հետ կապված` Երևան է ժամանել «ՌԵՈւ» ԲԲԸ-ի Սոցիալական զարգացման բաժանմունքի ղեկավար Օլեգ Դուդկինի գլխավորած հանձնաժողովը, որի նպատակը հայ գործընկերներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն է:

Գործող հավաքական պայմանագիրը, որը կոչված է կարգավորել սոցիալ-աշխատանքային հարցերն աշխատողի և գործատուի միջև, կազմվել է խորհրդային նմուշի հավաքական պայմանագրի հիման վրա և չի համապատասխանում բաժնետոմսային հասարակության ժամանակակից պահանջներին, որպիսին «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն է: Նոր պայմանագիրը մշակողների առաջ դրված է նրանում հետևյալ նպատակների արտացոլումը. ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացում, երկու կողմերի սոցիալական պատասխանատվության ուժեղացում արտադրական-տնտեսական գործունեության արդյունքների համար, աշխատակիցների մոտիվացիայի մակարդակի և աշխատանքի արտադրողականության բարձրացում:

Պայմանագրում աշխատողների շահերը ներկայացնելու է ՀՀ երկաթուղայինների հանրապետական մասնագիտացված արհմիությունն Աշոտ Խլղաթյանի նախագահությամբ, իսկ գործատուի շահերը` «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---