ՀԾԿՀ-ն անփոփոխ է թողել Երևանի ջրամատակարարման սակագինը

ՀԾԿՀ-ն անփոփոխ է թողել Երևանի ջրամատակարարման սակագինը

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Ինչպես հայտնում է ՀԾՀԿ մամլո ծառայությունը, քննարկելով վերը նշված հարցը և, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվելիք սուբսիդավորումը, հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման գործող սակագինը` 181 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---