25 մայիսի 2010 - 14:29 AMT
ԿԲ նախագահը կայցելի Ալմաթի

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 26-29-ը մեկնելու է Ալմաթիª Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 23-րդ նիստին մասնակցելու համար:

Համաձայն ՀՀ ԿԲ մամլո հաղորդագրության, կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Տարածաշրջանային ֆինանսական համագործակցության հզորացումը տարածաշրջանային ֆինանսական կայունություն և բարգավաճում ապահովելու նպատակով», «Դրամավարկային և փոխարժեքային ռեժիմները ճնշման ներքո» և «Ղազախստանի բանկային համակարգը և Ղազախստանի ազգային բանկի քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակահատվածում»:

Նիստին ելույթ են ունենալու Չինաստանի ժողովրդական բանկի նախագահ Ժու Քսիաչուանը, անկախ խորհրդատու, Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Բլեհերը և Ղազախստանի ազգային բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն: