25 մայիսի 2010 - 18:12 AMT
Հայաստանը ամեն ամիս արտահանում է 20 տոննա ձուկ

Հայաստանում բոլոր պայմանները կան ձկնաբուծությունը զարգացնելու համար, և երկիրը կարող է իր տեղը գրավել համաշխարհային շուկայում` եթե ներուժը ճիշտ օգտագործի: Այս մասին մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը: «Ձկնաբուծության համար մենք լավ պայմաններ, ջրի պաշար և լավ կադրեր ունենք», - ասել է նա:

Նրա խոսքերի համաձայն, երեք կարևորագույն խնդիր խանգարում է բնագավառի զարգացմանը: «Խնդիրներ կան ջրօգտագործման, ինչպես նաև թանկ արժեք ունեցող ջրաչափերի տեղադրման, մեծ հեռավորությամբ ջրահեռացման և հողի փոփոխման հետ կապված, քանի որ ձկնաբուծությամբ զբաղվում են այնպիսի հողի վրա, որը մշակման ենթակա չէ», - ավելացրել է միության նախագահը:

Նա նաև նշել է, որ աֆրիկյան խոզագրիպի համաճարակի պատճառով դեպի Ռուսաստան ձկան և ձկնապրանքների արտահանումն արգելված է, որի պատճառով Հայաստանից արտահանման ծավալները հիմա վերականգնվում են և ներկայում կազմում են ամսական 20 տոննա ձուկ;

Արկադի Գևորգյանը նշել է նաև, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում ձկնաբույծների թիվը երեք անգամ ավելացել է, իսկ ներկայում կազմում է 290 տնտեսություն, որոնք արտադրում են տարեկան 6,5 հազ. տոննա ձուկ: