Կոնգրեսական Ադամ Շիֆֆը Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանության զոհերի պատմությունները26 մայիսի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆֆը Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը վերապրածների առաջին չորս պատմությունները` չորսն այն բազմաթիվ պատմություններից, որոնք կոնգրեսականը հավաքում է Կոնգրեսի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր հաշվետվության մեջ ներառելու համար: «Դա դժվար է, անգամ անհնար է գտնել հայկական մի ընտանիք, որը Ցեղասպանության չի ենթարկվել, և սա հարմար առիթ է, որպեսզի նրանց պատմություններն ու ապրումները ներառենք ազգային հաշվետվության մեջ: Ես հույս ունեմ ևս մի քանի պատմություններ գտնել, որպեսզի պահպանեմ դրանք, կոնգրեսականներին պատմեմ ողբերգության մասին, որպեսզի նրանք հասկանան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը»,- ասել է Շիֆֆը, հաղորդում է կոնգրեսականի մամլո գրասենյակը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի հաշվետվության կազմումը 1915-1923թթ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252 բանաձևի ընդունման համար շարունակվող ջանքերի մի մասն է կազմում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» Ըստ նրա, տեղեկություններ են հայտնվել, որ ապրիլի 5–ի հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո ծեծի ենթարկված Վարդանյանը ճանաչվել է տուժող Իրականացվում է նախաքննություն Երևանի կոնյակի գործարանը սկսել է ստորագրել խաղողի գնման պայմանագրերը Յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կվճարվի 140 դրամ Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. Նրա վիճակը ծանր է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ |