26 մայիսի 2010 - 19:11 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների և սաների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի մի խումբ ուսուցիչների և սաների:

Երկրի ղեկավարը կարևորել է մեր երիտասարդ հայրենակիցների ժամանումն Արցախ` նշելով, որ դա ևս մեկ խթան է հայրենիքը մոտիկից ճանաչելու, երկկողմ կապերը էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու գործում: Նախագահն ընդգծել է, որ նման այցելությունները պետք է կրեն հաճախակի բնույթ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: