Փոքր ՋԷկ-երի զարգացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկայի անկախության համար

Փոքր ՋԷկ-երի զարգացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկայի անկախության համար

PanARMENIAN.Net - Հայաստանում փոքր ՋԷԿ-երի զարգացումը մեծ նշանակություն ունի երկրի էներգետիկայի անկախության ամրապնդման և սոցիալական խնդիրների լուծման համար: Այս մասին Երևանում տեղի ունեցած փոքր ՋԷԿ-երի միության չորրորդ համաժողովի ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

«Կառավարությունը ծրագիր է մշակել, ըստ որի բարենպաստ իրավական և տնտեսական դաշտ է ստեղծվում այս բնագավառում ներդրումների համար», - ասել է նա: Նախարարի խոսքերի համաձայն, ներկայում երկրում գործում է ավելի քան 70 փոքր ՋԷԿ, որոնք ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 4 տոկոսը, ինչն էլ ուշագրավ և լուրջ ցուցանիշ է:

Արմեն Մովսիսյանը նշել է նաև, որ փոքր ՋԷԿ-երը շատ հիմնախնդիրներ ունեն, որոնց մասին միությունը պարբերաբար հայտնում է էներգետիկայի նախարարությանը: Բացի այդ, իրավական կարգավորման վերաբերյալ հարցերն արդեն ներգրավվել են կառավարության զարգացման ծրագրում և մոտ ժամանակներում դրանք կլուծվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---