27 մայիսի 2010 - 11:50 AMT
ՄԱԿ-ը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին

ՄԱԿ-ը որեւէ կարծիք չի կարող հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի որ ՄԱԿ-ը ներգրավված չէ կարգավորման բանակցություններում եւ ակնկալում է, որ հակամարտության կողմերը հաջողությամբ առաջընթաց կարձանագրեն : Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմից : «Որեւիցե նամակ Բան Կի Մունը Ադրբեջանի մշտական ներկայացուցչություն կամ ներկայացուցչին չի գրել»,-նշել են ՄԱԿ-ի քարտուղարությունում:

Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Բան Կի Մունն Ադրբեջանին նամակ է հղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ : Մասնավորապես, նամակում գոհունակություն է հայտնվում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ակտիվացման առնչությամբ :