27 մայիսի 2010 - 13:28 AMT
Արման Մելիքյան. Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում

Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, քանի որ Ռուսաստանը 1992-ից հարում է այն դիրքորոշմանը, որ տարածքային զիջումների փոխարեն Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, դրա մասին վկայում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե նման հայտարարությունները:

«Եթե մենք չենք ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել, ապա պետք է փոխվենք ներսից, և առաջին հերթին փոխենք երկրի ներքին դրությունը»,- ավելացրել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:

Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նա ասաց, որ հիմա նրան ուրախացնում է հայկական ղեկավարության անտարբեր վերաբերմունքը նորացված սկզբունքների վերաբերյալ, քանի որ դա ցույց է տալիս, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է նոր արտաքին քաղաքական ուղղություն վարել այդ հարցի վերաբերյալ:

«Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվ լոբբիստական գործունեություն է վարելու, որպեսզի Հայաստանն արտահայտի դիրքորոշումն այսպես կոչված նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ»,- ասել է Մելիքյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ եթե դա նրանց չհաջողվի անել հիմա, ապա չի հաջողվի երբեք, քանի որ հայկական կողմը կփոխի արտաքին քաղաքական ուղղությունը, իսկ եթե նա հասցնի փոխել այն, ապա իրավիճակը ԼՂՀ ստատուս-քվոյի հարցում դեռ երկար չի փոխվի: