Ամերիկայի հայկական համագումարը թողարկել է iAssembly հավելվածը![]() 27 մայիսի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը թողարկել է iPhone հեռախոսների համար նախատեսված iAssembly հավելվածը, ինչը հնարավորություն կտա օգտվողներին ծանոթանալ Ամերիկայի և այլ երկրների հայ համայնքների նորություններին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել համագումարի մամլո ծառայությունում, հավելվածը կարելի է անվճար ներբեռնել iTunes-ից: «iAssembly-ն առաջին բջջային վեբ-հավելվածն է, որի օգնությամբ ամերիկահայերի ձայնը կարող է լսելի դառնալ Կապիտոլիումի բարձունքում, օրվա ցանկացած ժամին` անմիջապես բջջային հեռախոսից»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: iAssembly հավելվածը նախատեսված է այն ակտիվիստների համար, որոնք ցանկանում են կապի մեջ լինել Կոնգրեսի անդամների հետ: Հավելվածի օգնությամբ օգտվողները կկարողանան կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի, ԼՂՀ-ին ֆինանսական աջակցության և Հայաստանին և հայերին վերաբերող կարևոր օրենսդրական նախաձեռնությունների հարցերով` ներմուծելով փոստային ինդեքսը: Օգտվողները նաև կկարողանան ծանուցում ստանալ կազմակերպության նոր մամլո հաղորդագրությունների մասին, ինչպես նաև ցանկության դեպքում նվիրատվություն անել ԱՀՀ-ին: iAssembly հավելվածը համատեղելի է iPhone, iPod touch, iPad սարքերի հետ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |