27 մայիսի 2010 - 14:08 AMT
2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 233.8 մլրդ դրամ

2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 233.8 մլրդ դրամ, իսկ ծախսերըª 243 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 70.5 և 59.1 տոկոսը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 32.2%-ով, ծախսերի գծով` 28.4%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6%-ով կամ 38.3 մլրդ դրամով: Ընդ որում, 20.8%-ով ¥37.6 մլրդ դրամով¤ ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17.7%-ով կամ 2.1 մլրդ դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 53.4%-ով կամ 1.3 մլրդ դրամով:

2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 243 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 59.1%-ը: Մասնավորապես` 223.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 19.3 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 3.2 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 11.9%-ով կամ 25.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և նպաստների ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: 2010 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 9.3 մլրդ դրամ պակասուրդով` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 79.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 21.7 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 11.0 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 12.4%-ը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -1.7 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 19.3%-ը: