Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը

Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ, հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10 մլն դրամ: Ըստ վարչապետի, նախագիծը հնարավոր դարձավ «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ռոք երաժիշտների և նրանց հայ երկրպագուների միջև բարեկամական հարաբերությունների արդյունքում: Ընդ որում, Տիգրան Սարգսյանն ընդգծեց Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի հսկայական ներդրումը , որը բարեգործական համերգից ստացած ողջ հասույթն ուղղեց վերոնշյալ դպրոցի վերականգնմանը: Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է մարտին Երեւանում տեղի ունեցած Յան Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,3 մլն դրամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---