ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ13 հոկտեմբերի 2001 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողությունների» սկիզբը Լեռնային Ղարաբաղում ոչ մի լավ բան չի խոստանում Բաքվին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտնել է Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսը: Նրա խոսքերով, զինվորական գործողությունների սկսումը կարող է անկայունացնել իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեսպանի հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ զինվորական գործողությունների սկսման հնարավորության մասին հայտարարություններից հետո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |