Տիգրան Սարգսյան. Ներդրումային ծրագրերը պետք է մոնիտորինգի ենթարկվեն

Տիգրան Սարգսյան. Ներդրումային ծրագրերը պետք է մոնիտորինգի ենթարկվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել «Սարանիստ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը:

Դրա շնորհիվ ընկերությունը կկարողանա ներմուծել 1.5 մլն ԱՄՆ դոլարի ապակյա տարաների արտադրության ժամանակակից սարքավորումներ, բացել 60 նոր աշխատատեղ:

Ինչպես հաղորդեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սա նմանօրինակ արտոնություն ստացած ութերորդ ընկերությունն է: «Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումային ծրագրերը ենթարկվեն մոնիտորինգի և դրա արդյունքները ներկայացվեն հանրությանը, որը մտավախություն չպետք է ունենա միջոցների ոչ նպատակային ծախսման վերաբերյալ», - նշել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---