Հայաստանի ՏՄՊՊՀ կարճել է «Ավշարի գինու գործարան» ընկերության դեմ «ՄԱՊ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը

PanARMENIAN.Net - ՏՄՊՊ hանձնաժողովը կարճել է «ՄԱՊ» ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը: «ՄԱՊ»-ը դիմել էր հանձնաժողովին, հայտնելով, որ սահմանված կարգով ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում որպես ապրանքային նշան գրանցել է կոնյակի ապակյա շիշ և 2006 թվականից դրանցով արտադրում և իրացնում է «ՄԱԿԱՐ» տեսակի կոնյակը:

Դիմումում նշվել էր նաև, որ «Ավշարի գինու գործարան» ընկերությունն, առանց իրենց ընկերության թույլտվությունն ստանալու, վերը նշված շշերի օգտագործմամբ արտադրում, իրացնում և արտահանում է կոնյակ, խախտելով իրենց` որպես ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքը:

Հարուցված վարույթի ընթացքում, հանձնաժողովի նախաձեռնությամբ, «ՄԱՊ»-ի և «Ավշարի գինու գործարանի» ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյունքում միևնույն (կոնյակի) շուկայում գործող ընկերությունները որոշել են շուկայում գործունեությունը շարունակել համագործակցության ճանապարհով: Արդյունքում` մայիսի 26-ին Հանձնաժողով ուղղված գրությամբ «ՄԱՊ»-ը հրաժարվել է իր սկզբնական դիմումից և խնդրել կարճել վարույթը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---