28 մայիսի 2010 - 15:08 AMT
UNISTREAM-ը նոր` 1 % սակագին է սահմանել փոխանցվող ցանկացած գումարի համար

Հունիսի 1-ից UNISTREAM-ը ամառվա շրջանում նոր սակագին է սահմանել դեպի Հայաստան փոխանցումների համար` 1 % անկախ գումարից, այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած «Յունիսթրիմ» ԲԲԸ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Սակագինը կգործի «Յունիսթրիմ» բանկի և «Յունիաստրում» բանկի բոլոր գրասենյակներում: Ողջ շուկայի համար աննախադեպ այս քայլն արվեց վերլուծության արդյունքում: Ակցիան կտևի մինչև 2010թ. օգոստոսի 30-ը: Համակարգի ղեկավարությունը չի բացառում, որ այն կարող է երկարաձգվել մինչև տարեվերջ:

«Մենք վելուծեցիքն ԱՊՀ-ի ողջ շուկան` նման քայլի գնալուց առաջ: Առաջարկելով ամենահարմար և մատչելի սակագինը, մենք հույս ունենք, որ հաճախորդների քանակը կավելանա»,-ասել է UNISTREAM համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: Նա նշեց, որ նոր սակագինը լուրջ խթան կհանդիսանա ողջ շուկայի համար:

Համակարգը ևս մի քանի հետաքրքիր առաջարկ ունի հաճախորդների համար: UNISTREAM-ին հաջողվեց առաջին եռամսյակում 6,7 տոկոսով ավելացնել հաճախորդների քանակը` հասցնելով մինչև 136 հազարի: Միևնույն ժամանակ, համակարգի միջոցով հանրապետություն փոխանցված միջոցների ընդհանուր ծավալը հունվար-մարտ ամիսներին հասավ 91 մլն դոլարի: