28 մայիսի 2010 - 15:37 AMT
Տյումենում մեկնարկեց Կոստյա Ցզյուի 2010 թվականիի գավաթի խաղարկությունը

Մայիսի 27-ին Տյումենում կայացավ WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Կոստյա Ցզյուի 2010-ի գավաթի առաջին փուլը: Առաջնությանը մասնակցում են առաջին միջին քաշային կարգի (մինչև 63,5կգ) բռնցքամարտիկներ: 16 մասնակիցները բաժանվել են երկու խմբի: «B» խմբում հանդես են գալիս երկու հայ բռնցքամարտիկներ: Առաջին մենամարտում նրանք մրցեցին միմյանց հետ, և Դավիթ Ավանեսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Արմեն Իսրայելյանին: