Սայմոն Շեմբերգ. Հայաստանի հավաքականի որակազրկման մասին վերջնական որոշումը IIHF-ը կկայացնի հանգամանքները պարզելուն պես

Սայմոն Շեմբերգ. Հայաստանի հավաքականի որակազրկման մասին վերջնական որոշումը IIHF-ը կկայացնի հանգամանքները պարզելուն պես

PanARMENIAN.Net - Օրերս Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF-ը) կոմիտեի նիստում որոշվել է որակազրկել Հայաստանի հոկեյի հավաքականին անորոշ ժամանակով: Որակազրկման պատճառն որոշ անդամների մասին ոչ հավաստի տեղեկություններն են, որոնք ունեն ԱՄՆ-ի ու Հայաստանի երկքաղաքացիություն: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալներ, սակայն Միջազգային ֆեդերացիան որոշ խաղացողների որակազրկման պատճառով չգրանցեց արդյունքը և ուժեղագույն 49 հավաքականների կազմում հայկական հավաքականն առանց միավորների զբաղեցրեց վերջին տեղը:

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սայմոն Շեմբերգը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել, որ որակազրկվել են ոչ թե առանձին խաղացողներ, այլ Հայաստանի հավաքականը, ուստի միավորները չեն գրանցվել վարկանիշային աղյուսակում: Վերջնական որոշում կկայացվի հանգամանքները պարզելուն պես: Ավելի վաղ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանն ասել էր, թե Միջազգային ֆեդերացիան իր որոշումը կհրապարակի սեպտեմբերին կայանալիք նիստում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---