29 մայիսի 2010 - 15:52 AMT
Հայաստանում մեկնարկել է Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Մայիսի 29-ին «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշարը: Մրցաշարն անցնում է արդեն 9-րդ անգամ, և այս տարի մցաշարին մասնակցում են մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Հայաստանից:

Բոլոր մասնակիցներին ողջունեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը` հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին:

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակ Ադուչ Մասկուն Մոնղոլիայից: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում` ինձ այստեղ դուր եկավ: Դուք լավ մարզիկներ ունեք և ես հաջողություն եմ մաղթում նրանց բոլոր մրցաշարերում և, հատկապես, Լոնդոնի Օլիմպիական խաղերում»,-ասել է Մասկուն:

Մրցաշարը կավարտվի մայիսի 30-ին: