Եվրահանձնաժողովում պայմաններ են մշակում «Արևելյան գործընկերության» երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցման համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունում ցանկանում են «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրմանը հասնել մինչև Իսպանիայի նախագահության ժամկետի ավարտը: Այդ մասին Վարշավայում լրագրողներին հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին: «Եվրոպական հանձնաժողովում սկսվել է պայմանների մշակումը, որոնց կատարումը նախաձեռնության մասնակից երկրների կողմից անհրաժեշտ է անցագրային ռեժմի պարզեցման համար»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Անջեյ Չեշկովսկին հաղորդել է, որ 2011 թվականի մայիսի 19-ին Բուդապեշտում կկայանա «Արևելյան գործընկերության» ու ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը: «Այդ գագաթաժողովին մենք պետք է արդեն որոշակի արդյունքներով ներկայանանք: Լեհաստանը գոհ է «Արևելյան գործընկերության» գործընթացների իրականացման ընթացքից, բայց հարկավոր է արագացնել դրանք»,- հայտնել է լեհ դիվանագետը:

PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքով, գնահատելով Հայաստանի ակտիվությունն «Արևելյան գործընկերության» շրջանակներում, Անջեյ Չեշկովսկին հայտնել է, որ Հայաստանն ակտիվ է ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում:

Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ավելացրել է, որ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում, Մոլդովայում և Ուկրաինայում միայն փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով Եվրահանձնաժողովը 30 միլիոն եվրո կհատկացնի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---