31 մայիսի 2010 - 12:50 AMT
Ավարտվել է Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Մայիսի 29-30-ը «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշար:

9-րդ միջազգային մրցաշարին մասնակցում էին 40 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից:

8 քաշային կարգերից 6-ում հաղթող են դարձել հայ մարզիկները` Գոռ Ներսիսյան (55 ք/կ), Դավիթ Խաչատրյան (60 ք/կ), Գևորգ Սահակյան (66 ք/կ), Ռուբեն Ղարիբյան (74 ք/կ), Արթուր Ալեքսանյան (84 ք/կ), Էդուարդ Սողոմոնյան (96 ք/կ): 50 և 120 կգ քաշային կարգերում հաղթել են համապատասխաբար Տորնիկե Մախարաձեն (Վրաստան) և Վրեժ Հարությունյանը (Ռուսաստան):

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերին, այն կնվիրվի Ստեփան Սարգսյանին: