Նետաձիգ Վասիլ Շահնազարյանը Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

PanARMENIAN.Net - Իտալիայում կայացած Նետաձգության Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկության ժամանակ Վասիլ Շահնազարյանը գրավեց 2-րդ տեղը 87 մասնակիցների թվում, հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը: Եվրոպայի գավաթը վարկանշային է և Շահնազարյանը նվաճեց օգոստոսի 14-26 կայանալիք Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ավելի վաղ Սինգապուրի ուղեգիր էր նվաճել յոթ հայ մարզիկ` 2 ծանրորդ և ըմբիշ, ինչպես նաև մեկական ատլետ, ձյուդոիստ և նետաձիգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---