31 մայիսի 2010 - 15:03 AMT
Հայաստանի առևտրային բանկերում դոլարային վարկերի տոկոսադրույքները կնվազեն

Հայաստանի առևտրային բանկերում դոլարային վարկերի և ավանդների տոկոսադրույքները կնվազեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Արարատբանկ»ԲԲԸ-ի տնօրեն Աշոտ Օսիպյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին: Միաժամանակ նա նշել է, որ դրամային վարկերի և ավանդների տոկոսադրույքներն աճելու են:

Հայաստանի ԿԲ կողմից 7.25 տոկոսում հաստատված վերաֆինանսավորման դրույքների վերաբերյալ Արարատբանկի տնօրենն ասել է, որ այն լավագույնն է, բայց հայկական բանկային շուկան, ցավոք սրտի, այդքան ակտիվ չի արձագանքում դրա փոփոխություններին: