Ադրբեջանի նախագահը Միլի մեջլիս է ներկայացրել ռազմական դոկտրինի նախագիծը

Ադրբեջանի նախագահը Միլի մեջլիս է ներկայացրել ռազմական դոկտրինի նախագիծը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիս է ներկայացրել ռազմական դոկտրինի նախագիծը: Այս մասին հաղորդել է Միլի մեջլիսի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը:

«Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը հունիսի 3-ին քննարկելու է Ադրբեջանի նախագահի ներկայացրած երկրի ռազմական դոկտրինը», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, ռազմական դոկտրինը քննարկվելու է հունիսին տեղի ունենալիք Միլի մեջլիսի արտահերթ նիստերից մեկի ժամանակ:

Միաժամանակ, նա նկատել է, որ այդ փաստաթղթում արտացոլված են բանակաշինության ռազմավարական խնդիրները, Բաքվի զինված ուժերի կազմավորման համակարգը, այսինքն`այն, ինչին է երկիրը նախապատվություն տալիս: Բացի այդ, մատնանշված են այն գլխավոր ռիսկերը, որոնք Ադրբեջանը տեսնում է տարածաշրջանում, ինչպես նաև դրանց կանխման միջոցները:

Նրա խոսքերի համաձայն, ռազմական դոկտրինի նախագծում արտացոլված են, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքների բռնազավթման փաստի» վերացման սկզբունքները` երկրի զինված ուժերի միջոցով, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---