31 մայիսի 2010 - 16:42 AMT
Հայաստանի սպորտային ակրոբատիկայի առաջնությանը մասնակցում էին 140 պատանի մարզիկներ

Գյումրիում կայացավ Հայաստանի սպորտային ակրոբատիկայի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Կապանից, հաղորդում է Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:

Դավիթ Հովսեփյան - Տիգրան Կարապետյան զույգը, որը ոսկե մեդալներ նվաճեց, կմասնակցի հուլիսի 6-14-ը լեհական Վրոցլավ քաղաքում կայանալիք սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը: