Հովհաննես Գալստյան. Կաննի կինոշուկայում մենք ուզում էինք նոր գործընկերային հարաբերություններ ստեղծել

Հովհաննես Գալստյան. Կաննի կինոշուկայում մենք ուզում էինք նոր գործընկերային հարաբերություններ ստեղծել

PanARMENIAN.Net - «Կաննի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրին մասնակցելուց առաջ, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք: Սակայն այնտեղ չորս ծրագիր կա, որից յուրաքանչյուրին մասնակցելը ազգային տոն պետք է դառնա», - ասել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը` մայիսի 31-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ փառատոնի նպատակը կինոշուկայի փառատոնին մասնակցելն է:

Այսպես ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում ֆիլմեր ներկայացնելու և այլ երկրների հետ դրանք փոխանակելու համար:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշել է, որ հայկական կինոյի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Անգլիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կինոընկերությունները: «Մենք պետք է ներկայացնեինք նաև մեր փառատոները, ինչպիսիք են, օրինակ` «Ոսկե ծիրանը» և անիմացիոն ֆիլմերի «Ռեանիմանիան»:

Նա նաև նշել է, որ կինոշուկայի շրջանակներում Հովհաննես Գալստյանը իր նոր` «Գաբրիելն ու Մարին» ֆիլմի համար ֆինանսավորում է հայթայթել:

Կաննի կինոփառատոնում ցուցադրվել է հայկական երկու ֆիլմ` Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---