Արտակ Շաքարյան. Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ31 մայիսի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ` հետապնդելով մի քանի նպատակ` արժանանալ Իրանի վստահությանը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածի շրջանակում անհրաժեշտ դիվիդենդներ ստանալ, ինչպես նաև մեծացնել Թուրքիայի կշիռը արաբական աշխարհի աչքերում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Եթե գլոբալ տեսանկյունից նայենք այս գործընթացներին, ապա հարկավոր է հաշվի առնել, որ հաջորդ տարի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ պետք է կայանան, ուստիև թուրքական ղեկավարությունը փորձում է հակաիսրայելական քարոզչության միջոցով բավարարել Թուրքիայում առկա իսլամիստական տրամադրությունները, ինչպես նաև ստանալ Իրանի վստահությունը: Բայց իրականում ինձ չի թվում, թե թուրք-իսրայելյան հարաբերություններում լուրջ փոփոխություններ են նկատվում: Թուրքիան գիտի, որ հերթական ընտրություններից հետո իրեն կհաջողվի կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ»,- ընդգծել է թուրքագետը: Փորձագետը չի բացառել, որ թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության սրումը կարող է նոր խթան հանդիսանալ Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման համար: Այն բանից հետո, երբ իսրայելյան նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնց թվում նաև` մեկ թուրքական նավ և ավելի քան 10 հոգի մահացավ, Թուրքիան նախազգուշացրեց Իսրայելին, որ տվյալ միջադեպը կարող է «անուղղելի հետևանքների» հանգեցնել երկրների հարաբերությունների համար: Ռազմական հարձակումից հետո Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից: Իր հերթին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լևին կանչվեց Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Իսրայելի դեսպանատան դիմաց` ի նշան հարձակման դեմ բողոքի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |