ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո պաշտոնապես դատապարտել է Իսրայելին «Ազատության նավատորմին» հակազդելու և Mavi Marmara գրոհի ժամանակ պաղեստինամետ 9 ակտիվիստների մահվան համար:

ԱԽ անդամները, որոնք Թուրքիայի և Լիբանանի պարտադրմամբ արտահերթ նիստ էին գումարել, խիստ վրդովմունք են արտահայտել «մարդասիրական առաքելությունը» զավթելու ուժային փորձերի առիթով և պահանջել են Իսրայելից դեպքերի «անհապաղ, անկախ, թափանցիկ և հավաստի» հետաքննության անցկացում: Բացի դրանից, ԱԽ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել «Ազատության նավատորմի» նավերը և բոլոր ձերբակալվածներին:

ԱԽ-ի ամդամները չկարողացան հանգել միասնական կարծիքի պաղեստինաիսրայելական հակամարտության վերաբերյալ, սակայն երկրների մեծամասնությունը հանդես եկան Գազայի հատվածից շրջափակումը հանելու օգտին: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտն ասաց, որ «Իսրայելի կողմից Գազա մտնելու սահմանափակումները պետք է հանվեն»: ԱՄՆ-ն, իր հերթին, չպահանջեց շրջափակումը հանել, սակայն նշեց, որ պետք է հեշտացնել Գազայի սահմաններում գործող հսկիչ ռեժիմը:

Իսրայելը հերքում է մեղադրանքներն, ընդգծելով, որ խոսքը գնում է պահակախմբի մասին, որի կազմակերպիչներն օգտագործում են մարդասիրական պլատֆորմը հակաիսրայելական քաղաքական սադրանք իրականացնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---