Ֆիլիպ Քրոուլի. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ 1 հունիսի 2010 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները խորապես ափսոսում են մարդկանց ողբերգական մահվան և վիրավորների համար` Գազայի ափերի մոտ «Ազատության նավատորմի» ռեյդի ժամանակ: Մենք աշխատում ենք, պարզելու համար փաստերը և հուսով ենք, որ Իսրայելի կառավարությունը մանրամասն հետաքննություն կանցկացնի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Ըստ նրա, ԱՄՆ-ն խորապես մտահոգ է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ: «Մենք կշարունակենք խորհրդակցությունները Իսրայելի հետ ծավալի ու ապրանքատեսակների ընդլայնման հարցում, որոնք թույլատրելի են Գազայի հատվածում հումանիտար խնդիրների ողջ համալիրի լուծման համար: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Իսրայելի կառավարության ու Պաղեստինի ինքնավարության հետ, ինչպես նաև միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների և ՄԱԿ-ի հետ, որպեսզի անհրաժեշտ հասանելիություն ապահովվի հումանիտար բեռների համար` հաշվի առնելով Իսրայելի օրենքներն անվտանգության մասին»,-ասել է Քրոուլին: Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը գտնում է, որ ՀԱՄԱԶ-ի միջամտությունը ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին և նրա կողմից բռնության հավանությունը դժվարացնում է գործադրվող ջանքերը Գազայի հատվածում: Գոյություն ունեն մեխանիզմներ Գազայի հատված հումանիտար օգնություն փոխանցելու համար: Այդ մեխանիզմները պետք է օգտագործվեն ի նպաստ Գազայի հատվածի բնակիչների: Ի վերջո, այդ միջադեպը վկայում է բանակցային գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտության մասին, ինչը պետք է հանգեցնի համընդհանուր խաղաղության տարածաշրջանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |