2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 47.7 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 47.7 տոկոսով, ինչը 47.7 տոկոսով ավել է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 2.19 մլն լիտր օղի, ինչը 39.4 տոկոսով ցածր է 2009-ի հունվար-ապրիլի ցուցանիշից:

Բացի դրանից, 2010-ի հունվար-ապրիլին արտադրվել է 1.44 մլն լիտր գինի 2009-ի նույն շրջանի 1.07 մլն լիտրի փոխարեն (34.5 տոկոսով շատ):

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 3.12 մլն լիտր գարեջուր, ինչը 52.7 տոկոսով շատ է, քան 2009-ի հունվար-ապրիլին: Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 46.4 տոկոսով` կազմելով 62.2 հազար լիտր:

Առաջին եռամսյակում ոչ ոգելից խմիչքների արտադրությունը կրճատվել է 12.3 տոկոսով` կազմելով 10.64 մլն լիտր

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---