Ալեքսանդր Մանասյան. Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար

Ալեքսանդր Մանասյան. Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար

PanARMENIAN.Net - Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, 1991թ. Արցախի Հանրապետությունը ձևավորվեց այն տարածքներում, որոնք իրավաբանորեն չէին պատկանում Ադրբեջանին: «Սա հզոր մի փաստարկ է, իսկ մենք ինքներս փոխեցինք այն ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, ինչը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մի ժամանակ եղել է Ադրբեջանի օրինական մասը»,-ասել է Մանասյանը` հավելելով, որ հարկավոր է վերանայել այդ մոտեցումը և նոր շեշտադրումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ընդ որում, նա նշել է, որ վերոնշյալը բավականին բարդ կլինի շրջանառության մեջ դնել, սակայն դրա համար կան բոլոր հնարավորությունները:

Անդրադառնալով Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի զեկույցին` Մանասյանն ասել է, որ այդ զեկույցը հայկական իշխանությունների պասիվության հետևանք է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---