Հայաստանում 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կաթի արտադրությունը կրճատվել է 3,9%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կաթի արտադրությունը կրճատվել է 3,9%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ` կազմելով 61,46 մլն լիտր:

Նույն ժամանակահատվածում յոգուրտի արտադրությունն աճել է 20%-ով (85,2 տոննա), մածունի արտադրությունը`8,6%-ով (838 տոննա) և թթվասերի արտադրությունը`20,7%-ով (988,2 տոննա):

2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 13,3%-ով կրճատվել է` համեմատած 2009թ. նույն ժամանակահատվածի հետ` կազմելով 555,6 հազ. լիտր: Այդ մասին հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---