Թեհրանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ իրանական լսարանի համար 1 հունիսի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈւՍԿ) և ՙՅ. Դավթյան՚ ուսանողական միության նախաձեռնությամբ Թեհրանի ՙԱրարատ՚ մարզավանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում ազգությամբ իրանցի լսարանի համար` ՙԱնպատիժ մնացած ոճրագործություն՚ խորագրով: Միջոցառման ընթացքում իրանցի քաղաքագետ Մոհամմադ ռեզա Դաբիրիից ու իրանահայ իրավաբան Թալին Բանդարիից բացի, ելույթ ունեցավ նաև Իրանում Հայաստանի դեսպան Գրիոր Առաքելյանը` երախտիքի խոսք ուղղելով այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դեսպանը շնորհակալական խոսք ուղղեց նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, որն իր գոյության ողջ ընթացքում հնարավորություն է տվել իրանահայությանը հավուր պատշաճի ոգեկոչելու Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները: Մայիսի 28-ի տոնի առթիվ մայիսի 27-ին Սպահանում (Նոր Ջուղայում) և մայիսի 28-ին Թեհրանում տեղի ունեցան միջոցառումներ: Հայաստանի դեսպանը Սպահանի հայոց թեմի առաջնորդարանում հանդիպեց թեմի ազգային իշխանության ներկայացուցիչների` թեմի առաջնորդ Բաբկեն եպ. Չարյանի, թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի և թեմական խորհրդի մյուս անդամների հետ: Դեսպանը այցելեց նաեւ Սպահանի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակ, որտեղ ծանոթացավ հանձնախմբի ղեկավարության հետ, ինչպես նաև ՀՅԴ Սպահանի ԿԿ ներկայացուցիչ Նոել Մինասյանի և ԿԿ նախագահ Աշոտ Դավթյանի հետ շրջեց գրասենյակի շենքում, զրուցեց Հայ Դատի գրասենյակի ակտիվի հետ: Այնուհետև Հայաստանի դեսպանը Սպահանի «Արարատ» միության հարկի տակ որպես միջոցառման գլխավոր բանախոս հանդես եկավ ելույթով: Մայիսի 29-ին, Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության թեմայով և Սփյուռքի նախարարության ծրագրերին իրանահայության մասնակցության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով, հանդիպում տեղի ունեցավ Թեհրանի ՙՐաՖՖի՚ միության հարկի տակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |