1 հունիսի 2010 - 19:22 AMT
Հունիսի 1-ին սուրբ Գայանյանց կույսերի տոնն է

Հունիսի 1-ին, սուրբ Գայանյանց կույսերի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած հանդիսավոր թափորը` Մայր Աթոռի միաբանների և հավատավոր ուխտավորների մասնակցությամբ, առաջնորդվել է Սուրբ Գայանե վանք, որտեղ մատուցվել է սուրբ Պատարագ և հավարտ Պատարագի կատարվել է անդաստանի արարողություն:

Սուրբ Գայանե վանք է տարվել նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի Աջը: