11 հոկտեմբերի 2001 - 18:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԱՎԻՃԱԿՈՎ
Պատասխանելով Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին` ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը անհանգստացած է Աբխազիայում տիրող իրավիճակի սրումով: Ինչպես հայտնի է, վրացական ու չեչենական միավորումների կողմից աբխազական գյուղերը զավթելու արդյունքում սպաանվել է մի քանի հայազգի քաղաքացի: Նախարարի խոսքերով` սպանված հայերի ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ: Օսկանյանը նշել է, որ կառավարությունը կապ է պահպանում շահագրգիռ կողմերի հետ` Նաա հայկական գյուղում իրականում կատարվածի մասին տեղեկություններ ստանալու համար: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ անցկացվող խորհրդակցությունների նպատակը Աբխազիայի հայկական բնակչության նկատմամբ ծագած լարված վերաբերմունքի մեղմացումն է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: