2 հունիսի 2010 - 16:34 AMT
Ստեփան ԴեմիրՃյան. Հայաստանում կրթության բնագավառը փորձադաշտի է վերածվել

«Հայաստանում, իհարկե, պետք է խթանել օտար լեզուների ուսուցումը, սակայն դա պետք է արվի օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների միջոցով, այլ ոչ թե նոր օտարալեզու դպրոցներ բացելով», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի կրթական համակարգում մի վատ սովորություն է ձևավորվել, ըստ որի յուրաքանչյուր նոր նախարար իր «նախասիրություններից» ելնելով փոփոխություններ է իրականացնում: «Այս բնագավառը վերածել են փորձադաշտի», - ասել է նա: