Քուվեյթում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի էմիրին

PanARMENIAN.Net - Հհունիսի 1-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին:

Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:

Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Երևան այցելության հրավերը` Ֆադեյ Չարչօղլյանը նշեց, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջև հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:

Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---