ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Չինաստանի կառավարության պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Չինաստանի կառավարության պատվիրակությանը` առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Կարինե Ղազինյանը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան` դրական գնահատելով հայ-չինական երկկողմ հարաբերությունների ընդլայնման դինամիկան: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք է որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Չինաստանի առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուն ընդգծեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը:

Կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարին վերաբերող հարցեր , գոհունակությամբ արձանագրեցին, որ համատեղ նախագծերը մինչ այժմ իրականացվել են մեծ հաջողությամբ:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին հետամուտ լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ շարունակել ջանքերը հայ-չինական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---