Մեծ Բրիտանիայի դեսպանը 1 միլիոն դրամի չեկ է հանձնել ՀՀ Պարալիմպիկ կոմիտեին

Մեծ Բրիտանիայի դեսպանը 1 միլիոն դրամի չեկ է հանձնել ՀՀ Պարալիմպիկ կոմիտեին

PanARMENIAN.Net - Մայիսի սկզբին 50-հոգանոց մի խումբ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, «Բարեգործական մարզական մղոն» ծրագրի շրջանակներում քայլով, վազքով և անվասայլակներով անցան 1,6 կմ` Մատենադարանից մինչև Հանրապետության հրապարակ: Միջոցառման նպատակն էր դրամահավաքը ՀՀ պարալիմպիկ կոմիտեի օգտին:

Իսկ արդեն մայիսի ավարտին Մեծ Բրիտանիայի դեսպանը ՀՀ Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին հանձնեց 1 մլն դրամի անդորագիրը, PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:

Այդ գումարի շնորհիվ, Պարալիմպիկ կոմիտեն կոնֆերանս է կազմակերպում` նվիրված պարալիմպիկ մարզիկների իրավունքներին և պարալիմպիկ մարզաձևերի ամենամյա փառատոն:

Հակոբ Աբրահամյանի խոսքերով, «Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները ուշադրության են արժանանում»: Իր հերթին դեսպան Չարլզ Լոնսդեյլն ասաց, որ «Բարեգործական սպորտային մղոն»-ը կարող է դառնալ ամենամյա միջոցառում և հաջողություն մաղթեց Հայաստանի պարալիմպիկ թիմին Լոնդոնի 2012 թվականի պարալիմպիկ խաղերում:

«Բարեգործական սպորտային մղոն» (Sport Relief Mile) նախաձեռնությունը պատկանում է բրիտանական բարեգործական Comic Relief կազմակերպությանը, որը վերջին 25 տարիների ընթացքում բարեգործական կազմակերպությունների համար ավելի քան կես միլիարդ ֆունտ ստեռլինգ է հավաքագրել հանգանակությունների միջոցով:

2010թ. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը «Բարեգործական սպորտային մղոն»-ը կանցկացնի աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում «Բարեգործական սպորտային մղոն»-ի կազմակերպիչներն էին Բրիտանական դեսպանատունը Երևանում, Բրիտանական խորհուրդը և Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---