Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ

Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել կառարությանը վերանայել քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերություններն Իսրայելի հետ:

Պատճառն իսրայելցի զինվորականների օպերացիան էր նավերի դեմ, որոնք ուղղվում էին Գազայի հատված, որի արդյունքում մահացել են 9 պաղեստինցի ակտիվիստներ, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ: Ավելի վաղ Թուրքիան ետ էր կանչել դեսպանին Իսրայելից: Իսրայելի իշխանությունները սկսել են շուրջ 700 ակտիվիստների արտաքսումը, որոնք ձերբակալվել էին «Ազատության նավատորմի» միջադեպի արդյունքում: Մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ են եղել:

Իսրայելը պաշտպանում է իր զինվորականների գործողությունները, հայտարարելով, որ նրանք հարձակման են ենթարկվել և պաշտպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---