Սինգապուրը պատրաստ է կիսել իր տնտեսական փորձը Հայաստանի հետ 2 հունիսի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) Սինգապուր կատարած իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար (միաժամանակ Սինգապուրի տրանսպորտի նախարար) Ռեյմոնդ Լիմի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Սինգապուրի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խթանման, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցության ակտիվացման հարցեր:
Պրն. Լիմը տեղեկացրեց, որ փորձի փոխանակման առումով Սինգապուրը պատրաստ է Հայաստանին տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպել հատուկ կրթական ծրագրեր և դասընթացներ տնտեսության տարբեր բնագավառներում աշխատող ՀՀ քաղծառայողների համար: Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարար Լիմ Հընգ Կիանգի հետ կայացած հանդիպման ընթացքում հիմնականում խոսվեց երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների միջև կապեր հաստատելու անհրաժեշտության մասին: Դեսպան Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես` բնական հյութեր, արդեն իսկ տեղ են գտել Սինգապուրի շուկայում, ինչպես նաև ներկայացված են այս օրերին ընթացող «Սինգապուրի սննդի էքսպո-2010» ցուցահանդեսում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |