Օդետ Բազիլ. «Եվրատեսիլ» երգի մրցույթը կատարյալ ֆարսի է նման 2 հունիսի 2010 - 20:17 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթը կատարյալ ֆարս է»: Այդպես է անվանել իր հոդվածն անգլիացի հրապարակախոս, հայ-բրիտանական խմբի համահիմնադիր և պատվավոր քարտուղար Օդետ Բազիլը: Հոդվածում նա նշում է, որ մինչև քվեարկության արդյունքները հայտարարելը բոլոր երկրները գիտեին, թե ումից սպասեն 12 միավոր. «մայիսի 29-ին հանդիսատեսը քվեարկում էր ոչ թե երգի, երաժշտության կամ խոսքերի համար, այլ քվեարկում էր` ելնելով քաղաքականությունից և կառավարության հավանությունից: Երգերը պատրվակ էին այս կամ այն երկրի նկատմամբ շնորհակալություն, թշնամանք կամ հավատարմություն արտահայտելու համար»: Հոդվածում նշվում է նաև, որ Եվրատեսիլից մի քանի օր առաջ և հատկապես մրցույթի ժամանակ, բրիտանական ԶԼՄ-ները համոզում էին բնակիչներին, որ քվեարկեն Ադրբեջանի օգտին, քանի որ դա նավթով հարուստ երկիր է, իսկ նավթը լավ է համադրվում երաժշտության հետ, նրանց կոչ էին անում նաև չբողոքել, եթե Հայաստանի օգտին քվեարկելու դեպքում արգելափակված լինեն հեռախոսային գծերը: Հոդվածում խոսվում է մի քանի երկրների մասին, որոնք ճաշակով են հանդես եկել և ներկայացրել են իրենց ազգային ֆոլկլորը և ավանդույթները: Այդ երկրների շարքում նա նշել է Հայաստանը, Իռլանդիան, Հունաստանը և Ֆինլանդիան: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |