Էրդողան. «Հայկական սփյուռքը ոչ միայն Հայաստանին է վատ դրության մեջ դնում, այլև երրորդ երկրներին» 2 հունիսի 2010 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքի գործողությունները վատ դրության մեջ են դնում ոչ միայն Հայաստանին, այլև երրորդ երկրներին: Այդպես եղավ Արգենտինայի հետ: Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ այս մասին հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ընթացքում: Արգենտինա իր այցը հետաձգելու մասին խոսելով, Էրդողանն ասել է, որ այն ուժերը, որոնք հանուն ներքաղաքական նպատակների դառնում են «հայկական սփյուռքի պատանդները», շուտով կհասկանան, թե այդ քաղաքականությունը ինչպես է վնասում Հայաստանին ու իրենց երկրներին: Լատինա-ամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը չի այցելել Արգենտինա: Դրա պատճառն այն է, որ Արգենտինայի իշխանությունները, հաշվի առնելով Բուենոս Այրեսի հայկական համայնքի դժգոհությունը, հրաժարվել են Խորխե Նյուբերի այգում Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնել: Արգենտինայի նախագահ Քրիստինե Ֆեռնանդեսը ասել է, որ հասկանում է Էրդողանի հակազդեցությունը, սակայն քաղաքի իշխանությունների որոշումը չի կարող փոխվել, քանի որ այն հակասում է Արգենտինայի սահմանադրությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |