Մարի Յովանովիչ. Նորմալ չէ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալ 2 հունիսի 2010 - 20:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` ելույթ ունենալով Հայաստանի ամերիկյան համալսարանում «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» թեմայով: Ըստ նրա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլն ավարտված է, վկայում է այն մասին, որ Հայաստանը ոչ թե կասեցրել է, այլ սառեցրել է գործընթացը, մինչև որ Թուրքիան պատրաստ կլինի առաջ շարժվել: «Մենք ողջունում ենք ՀՀ նախագահի որոշումը»,-հայտարարել է Յովանովիչը: Ընդ որում ԱՄՆ դեսպանը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ինչպես Հայաստանի ու Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել կարգավորմանն ուղղված ջանքերը»,-ասել է Յովանովիչը: Նա նշել է նաև, որ թեև գործընթացն այնքան արագ չի զարգանում, որքան ակնկալվում էր, այնուամենայնիվ որոշակի առաջընթաց կա: Դեսպանն ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման համար: « Նորմալ չէ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալ»,-ասել է Յովանովիչը` հավելելով, որ ԱՄՆ-ն շարունակում է սատարել առանց նախապայմանների հայ-թուրքական մերձեցմանը: Մեկնաբանելով, թե ինչու է ԱՄՆ-ն շահագրգիռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` Յովանովիչն ասել է, որ առաջին հերթին այն պատճառով, որ ԱՄՆ-ում մեծ հայկական համայնք կա և ԱՄՆ-ն որպես ժողովրդավարական երկիր, հաշվի է նստում նրա մտահոգության հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ իր երկիրը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ ու կայուն երկիր, ինչն ավելի լավ գործընկեր կդարձնի նրան ԱՄՆ-ի համար: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |